22:15
Apple-ը ներկայացրել է iOS 14 նոր օպերացիոն համակարգը

Apple-ը Համաշխարհային մշակողների իր համաժողովում ներկայացրել է iPhone օպերացիոն համակարգի նոր տարբերակը`iOS 14-ը:

Առաջին հերթին փոփոխությունները վերաբերել են հիմնական էկրանին: Սարքերի վրա վիջեթներ են հայտնվել, որոնց չափսերն ու դիրքը հնարավոր է փոխել:

Թարմացումը վերաբերել է նաև հավելվածներին։ Այժմ դրանք կարելի է ավտոմատ խմբավորվել ըստ կատեգորիաների:

Բացի այդ, օգտվողները կկարողանան դիտել տեսանյութերը ֆոնային ռեժիմում: Տեսանյութը կցուցադրվի էկրանի միայն մի մասում, իսկ մյուսը կարող է օգտագործվել այլ առաջադրանքներ կատարելու համար:

Նոր ծրագրային ապահովումը նաև սինքրոն թարգմանիչ ունի 11 լեզուներից։

Категория: Innovation | Просмотров: 581 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: IOS | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0