20:15 Apple-ը կգործարկի «լրատվական Netflix» | |
|
Apple կորպորացիան զբաղված է սեփական լրատվական հավելվածի ստեղծմամբ, որից կարելի կլինի օգտվել՝ ձևակերպելով բաժանորդագրություն: Ինչպես հայտնել են The Wall Street Journal թերթի աղբյուրները, ծառայությունն արդեն ոչ պաշտոնապես անվանում են «լրատվական Netflix», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մտահղացման համաձայն, օգտատերերը կկարողանան առանց սահմանափակման նյութեր կարդալ տարբեր ԶԼՄ-ներից, այդ թվում՝ վճարովի: Ըստ թերթի տեղեկատվության՝ ծառայության բաժանորդագրությունը, որը կհայտնվի Apple News հավելվածի բազայի վրա, կարժենա ամսական 10 դոլար: Սակայն ավելի ուշ գինը կարող է փոփոխվել: Նոր ծառայությունից եկամուտների կեսը Apple-ը պատրաստվում է թողնել իրեն, իսկ մյուս կեսը բաշխել լուրերի մատակարարների միջև: ԶԼՄ-ների վերջնական վճարումների չափը կախված կլինի նրանց կոնտենտի ժողովրդականությունից: Ընդսմին ընկերությունը որևէ մեկի հետ չի կիսվելու իր բաժանորդների վճարային տվյալներով և էլեկտրոնային հասցեներով: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, խոշոր հրատարակություններից մի քանիսը, այդ թվում՝ The New York Times-ը և The Washington Post-ը, դժգոհ են առաջարկած պայմաններից, սակայն բանակցությունները շարունակվում են: Հավելվածի գործարկումը պետք է կայանա 2019 թվականի ընթացքում: Թերթի աղբյուրները նշում են, որ նոր ծառայության շնորհիվ Apple-ը հույս ունի համալրել եկամուտները iPhone-ի վաճառքների անկումից: Apple ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |