18:43
Apple-ը հայտնել է ռեկորդային եկամտի մասին

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է չորրորդ եռամսյակում ռեկորդային՝ 64 միլիարդ դոլարի եկամտի մասին, որն աճել է 2%-ով և գերազանցել է ընկերության նախկին ռեկորդը՝ նույն ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:

Նախորդ տարվա համեմատ շահույթը նվազել է 4%-ով և կազմել 13,7 մլրդ դոլար:

Apple-ն այս շաբաթ պատրաստվում է գործարկել նոր հեռուստատեսային ծառայություն և նշում է ծառայությունների ոլորտում եկամուտների զգալի աճի մասին, որը ներառում է երաժշտությունը, թվային վճարումները և ծրագրային արտադրանքները:

Категория: Innovation | Просмотров: 2366 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Apple | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0