20:30 Apple-ը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել | |
|
Apple ընկերությունը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել։ Ընկերության կայքի տվյալներով, ականջակալների պատյանին հայտնվել է անլար լիցքավորման գործառույթ։ Բացի այդ, մեծացել է խոսակցության ընթացքում առանց լիցքավորման դրանց օգտագործելու ժամանակը։ Թարմացումները կատարվել են H1 նոր չիպի շնորհիվ, որը ստեղծվել է հատուկ ականջակալների համար։ Դա թույլ է տվել սարքերի հետ անլար միացումն ավելի կայուն դարձնել և արագացնել տվյալների հաղորդումը։ Ընկերությունը նաև խոստացել է, որ AirPods-ը 5 ժամ կաշխատի մարտկոցով և ավելի քան 24 ժամ պատյանի միջոցով լիցքավորվելով։ Պատյանն ինքը Qi ստանդարտի անլար լիցքավորման հնարավորություն է ստացել, պահպանվել է այն Lightning-ի միջոցով լիցքավորելու հնարավորությունը։ Apple-ը նաև թարմացրել է ձայնային օգնականի ակտիվացման գործառույթը, այժմ այն կմիանա «Ողջույն, Siri» ձայնային հրամանով։ Նախորդ տարբերոկում դրա համար անհրաժեշտ էր սեղմել ականջակալները։ Երկրորդ սերնդի AirPods-ները վաճառքի կհանվեն հաջորդ շաբաթվանից և անլար լիցքավորման պատյանի հետ միասին կարժենան մոտ 265 դոլար, սովորական պատյանովները կարժենան 185 դոլար։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |