22:45
«Apple»-ին մեղադրել են օգտատերերի զանգվածային գաղտնալսման համար

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Apple» ընկերությանը մեղադրել են օգտատերերի զանգվածային գաղտնալսման համար, որն իրականացվել է Siri ձայնային օգնականի միջոցով։
Ըստ The Guardian-ի՝գաղտնալսման մասին հայտարարությամբ հանդես եկած անձը դիմել է եվրոպական կառույցներին, որոնք զբաղվում եմ տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներով։

Սպառողերի իրավունքների խախտման մասին հայտարարությունն արել է Թոմա Լը Բոնյեկը, որը նախկինում աշխատել է Apple-ում որպես ենթակապալառու։ 
Նա հավաստիացրել է, որ չնայած այն բանին, որ ընկերությունը հանրային կերպով ներողություն խնդրեց, սակայն շարունակում է ձայնագրել և վերլուծել օգտատերերի խոսակցությունները, այդպիսով խախտելով բնակչության հիմնական քաղաքացիական իրավունքները։
 

Категория: Network News | Просмотров: 650 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Apple» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0