23:00 Ապագան 9 կորպորացիաների ձեռքում է | |
|
Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները քննարկելիս մարդիկ հաճախ շատ լավատեսական կանխատեսումներ են անում կամ, հակառակը, սցենարներ են առաջարկում հակաուտոպիական ոգով: Երկու մոտեցումներն էլ սխալ են, կարծում է Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ֆուտուրոլոգ Էմի Ուեբը, հաղորդում է HighTech-ը: Յուրաքանչյուր ալգորիթմի հետևում խոշոր կորպորացիայի մարդկանց խումբ է, և դեռևս 9 ընկերություններ են ձևավորում ԱԻ օրակարգը: Հետազոտողը դրանց շարքին է դասել Google, Microsoft, Amazon, Facebook, IBM- և Apple (G-MAFIA) ամերիկյան հսկաներին, ինչպես նաև չինական եռյակին`Baidu, Alibaba և Tencent (BAT): Փորձագետը շեշտում է, որ «Մեծ իննյակը» վերահսկում է ինչպես ծրագրային ապահովումը, այնպես էլ ապարատային բաղադրիչները՝ իշխանություն ստանալով ամբողջ էկոհամակարգերի վրա: «Այժմ յուրաքանչյուր ընկերություն պետք է հարմարվի մեծ իննյակին: Իսկ ամեն սպառող, այսպես թե այնպես, առնչվում է դրան», - զգուշացնում է Future Today ինստիտուտի համահիմնադիրը։ Պարադոքսն այն է, որ հսկաներն իրենք ավելի մեծ միավորումների են ենթարկվում: Այսպիսով, ամերիկյան ИТ կորպորացիաները ծառայում են Wall Street-ի շահերին, իսկ չինականները`պետության շահերին: Ուեբը կոչ է անում մարդկանց մի կողմ չքաշվել, հակառակ դեպքում ստիպված կլինեն հետևել, թե ինչպես են կորպորացիաները տեխնոլոգիաները չարաշահում իրենց շահերի համար: «Պետք չէ «Մեծ իննյակին» չարագործներ համարել: Իրականում, դրանք ապագային ուղղված մեր հիմնական հույսն են», - մեջբերում է հետազոտողին Business Insider-ը: Ի դեպ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսորն ընդունում է, որ հասարակությունը և ժողովրդավարությունը դեռևս պետք է անցնեն տեխնոլոգիական առաջընթացին վերաբերող բազմաթիվ փորձություններ: Ուեբը ընդամենը կոչ է անում չընկալել ԱԻ-ն որպես անխուսափելի տարրերային աղետ․ ի վերջո, մարդիկ են ստեղծում ալգորիթմները: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |