12:00
Անընդհատ խորացող ճգնաժամը շարունակվում է․․․

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

Պատերազմում պարտությունից հետո անընդհատ խորացող ճգնաժամը շարունակվում է արդեն 4 ամիս։ Դեռ առաջին օրերին ՔՈ կուսակցության հայտարարություններում, նրա անդամների տված հարցազրույցներում անընդհատ շեշտել ենք, որ նման ընթացքն ամենահավանականն է։

Նշել ենք, որ որպես հետևանք զուտ քաղաքական ճգնաժամը կհանգուցալուծվի, բայց անմիջապես դրանից հետո մենք բախվելու ենք իրականության հետ, որտեղ տնտեսական, սոցիալական և դեմոգրաֆիական խորը, անհաղթահարելի ճգնաժամերի դռանն ենք հասած լինելու։

Հիմա մեր մտքերը հիշեցնում եմ, որպեսզի ընդգծեմ՝ էն ինչ տեղի է ունենում հիմա, ՀՆԱՐԱՎՈՐ էր կանխատեսել ու կանխել։

Կանխելու անհամեմատ մեծ լծակներ ունեցող թիվ մեկ սուբյեկտը կառավարող ուժն ու Նիկոլ Փաշինյանն են։

Հետևաբար, այժմ և հետագայում առաջացած խնդիրների ամենամեծ մեղքը նրանցն է։ Նրանց ուղիղ պատասխանատվության տակ էր, որ նախ հարցը քաղաքական փակուղու չհասցնել, իսկ դրա առաջանալու դեպքում շտապ լուծումներ գտնել։ Ջայլամի պես գլուխը ավազների մեջ թաղելու և խնդիրների ինքնուրույն ներծծմանը սպասելու քաղաքականությունն ա, որ հանգեցրել և դեռ կհանգեցնի նյութական ու բարոյական մեծ կորուստների, բաց թողնված ահռելի հնարավությունների։

Պետք է խնդիրներին ավելի լայն նայել քան աչքերից մինչև սեփական քիթ ընկած հեռավորությունն է։ Մի լրացուցիչ լարվածության առիթ է այն, որ էս ճգնաժամային իրավիճակում երկիրը ղեկավարում ա ուժ, որը ո՛չ կանխատեսելու հնարավորություն ունի, ոչ էլ մի քայլից ավելի պլանավորելու հնարավորություն։ Իսկ ամենավատը՝ սա տեղի է ունենում Հայաստանի ապագայի, մեր հաջորդ սերնդի բարեկեցության հաշվին։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 242 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սուրեն Սահակյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0