|
Դեռևս 100 տարի առաջ ռուս դասականը կարևորել է 8 հատկանիշներ, որոնք խոսում են մարդու կրթվածության մասին: Մեծ դասականի դիտարկումները ներկայացնում ենք կրճատ:
- Կիրթ մարդիկ հարգում են մարդու անհատականությունը, ուստի միշտ ներողամիտ են, մեղմ, քաղաքավարի և զիջող: Նրանք չեն բորբոքվում մուրճի կամ կորած իրի համար: Ապրելով ինչ-որ մեկի հետ` դա որպես լավություն չեն ներկայացնում, հեռանալիս էլ չեն ասում` քեզ հետ հնարավոր չէ ապրել: Ներում են և՛ աղմուկը, և՛ ցուրտը, և´ վառած միսը, և՛ կծու խոսքը, և՛ օտարների ներկայությունն իրենց կացարանում:
- Կարեկցանքով են վերաբերվում ոչ միայն աղքատներին ու կատուներին: Նրանց սիրտը ցավում է այն ամենի համար, ինչն անզեն աչքով տեսանելի չէ:
- Հարգում են ուրիշի սեփականությունը և դրա համար վերադարձնում են պարտքերը:
- Սրտաբաց են և վախենում են ստից` ինչպես կրակից:
- Չեն նվաստանում` ուրիշների կարեկցանքին ու աջակցությանն արժանանալու համար:
- Կիրթ մարդիկ ունայնամիտ չեն: Նրանց չեն գրավում այնպիսի կեղծ ադամանդները, ինչպես` նշանավոր մարդու հետ ծանոթությունը, Salon-ում դիմացինին ցնծությամբ դիմավորելը, պանդոկային ճանաչվածությունը:
- Եթե նրանք տաղանդ ունեն, հարգում են այն, նրան են զոհաբերում հանգիստը, կանանց, գինին, սին հոգսերը:
- Կիրթ մարդիկ իրենց մեջ դաստիարակում են գեղագետին: Նրանք չեն կարող հագուստով քնել, պատին ուտիճներով ճեղք տեսնել, կեղտոտ օդ շնչել, քայլել թքոտած հատակին, սնվել գազօջախի մոտ...
|