09:30
Անտառների պաշտպանության միջազգային օրն է

Մարտի 21-ն Անտառների պաշտպանության միջազգային օրն է (International Day of Forests): Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 1971 թվականին:

Մենք հաճախ թերագնահատում ենք անտառների նշանակությունը՝ մոռանալով, որ այն կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է: Հենց անտառի պահպանմամբ է պայմանավորված մոլորակի պահպանման խնդիրը:

Ողջ աշխարհում անտառի պահպանման խնդիրը շատ սուր է դրված, և եթե մենք չենթարկվենք կենսոլորտի կանոններին, ապա կբնաջնջվենք մոլորակի երեսից: Անտառներն զբաղեցնում են ՀՀ տարածքի 11,2%-ը: 

Անտառն անսահմանորեն բարի ու շռայլ մի օրգանիզմ է, որը, ոչինչ չպահանջելով իր գոյատևման համար, անվերապահորեն բաժին է հանում մեզ իր կենսագործունեության պտուղներից: 

Այն ապաստարան է կենդանի էակների համար, պաշտպանում է արևի ճառագայթներից նույնիսկ անտառահատին, ով իրեն ոչնչացնում է:

Категория: Օրացույց | Просмотров: 734 | Добавил: armenlur | Теги: Միջազգային օրեր, մարտի 21 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0