21:02 Անօդաչուն պառկած ողջ մարդկանց տարբերակում է մահացածներից | |
|
Ավստրալիայից և Իրաքից ինժեներները խցիկով սովորական դրոնին սովորեցրել են պառկած ողջ մարդկանց տարբերակել մահացածներից: Փրկարարական աշխատանքների համար դրոնների մշակման ժամանակ ինժեներները բախվում են 2 տեխնիկական դժվարության: Դրանցից առաջինը մեծ բարձրությունից նկարահանելիս մարդուն հայտնաբերելու դժվարությունն է: Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ եթե անգամ կադրերում մարդու ուրվագծեր են երեւում, որոշ դեպքերում, օրինակ՝ մեծ թվով զոհերով տարերային աղետների ժամանակ, փրկարարները պետք է կարողանան ողջ մարդկանց առանձնացնել մահացածներից, որ ջանքերը կենտրոնացնեն նրանց վրա, ում դեռեւս կարելի է օգնել: Մշակման գլխավոր նորամուծությունը ոչ թե սարքավորման հատվածն է, այլ շնչառության տարբերակման համար ալգորիթմը: Համակարգը ներկա տեսքով գործում է ոչ ռեալ ժամանակում և դրոնի խցիկով գրանցված տվյալները համակարգչով վերլուծվում են դրա վայրէջքից հետո: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |