15:59 Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային չի հանդիպել | |
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք: Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ նաև այս հարթակում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Ավելին Աննա Հակոբյանը այս օրերին Փարիզում չի եղել, իսկ ԱՄՆ այցին մեկնել է Մոսկվայով...»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |