10:57
Անկախ նրանից, թե մենք ոնց ենք վերաբերվում․․․

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինձ անկեղծ հետաքրքիր է, թե ոստիկանությունն ինչո՞ւ է ուզում հասնել «ադեկվադներին» գետնին հեշթեգ փչելու համար ոստիկանական բաժին տանելով։

Եթե դա ճնշում է, որ հետագայում չանեն, ապա մեր փորձից ելնելով կարող եմ պնդել, որ բերման ենթարկելն ընդամենը կոփում է ու մոտիվացիան մեծացնում։ Դա նաև բերման ենթարկվածներին «բիրտ ռեժիմի քաղաքական զոհ» է դարձնում, ավելացնում ապրումակցողների քանակը, որոնք քանի գնա՝ շատանալու են։ Զուտ պրագմատիզմի դիտանկյունից հարցը քննելով կարելի ա պնդել, որ նման գործելաոճը խթանում ա էն, ինչի դեմ կոչված ա պայքարել։

Կարծում եմ, որ քաղաքացին իրավունք ունի իր բողոքը նաև էդ կերպ արտահայտել։ Եթե դա օրենքի խախտումով է արվում, ապա վարչական իրավախախտման համար կարելի է տեղում տուգանել, ոնց որ ճանապարհային ոստիկաններն են անում։ Եթե բերման են ենթարկում ու 3 ժամ պահում, ապա ցանկացած արդար դատարանում նման գործը պարտվելու են։

Մենք էլ հո տեսե՞լ ենք՝ ոստիկանության ներկայացուցիչները դատարաններում ինչ կրակն են ընկնում նման բան անելով (էս էլ իմ օրինակը https://youtu.be/bA8LayWGYDw)։ Ի վերջո, պարզ է դառնում, որ էդ ամբողջ պրոցեսն արվել է, որ մարդը զրկվի իր քաղաքական հայացքներն արտահայտելու հնարավորությունից։

Անկախ նրանից, թե մենք ոնց ենք վերաբերվում «ադեկվադներին» (իսկ ես շատ վատ եմ վերաբերվում, քանի որ գործունեության հիմքում հիմնականում մանիպուլյացիան է, ինչը քաղաքական դիսկուրսը զիբիլ է սարքում), ոստիկանության նման գործելաոճը «կացնային» է ու չի բխում իրավունքից։

Հույս ունեմ, որ ոստիկանական բարեփոխումները կառուցվածքայինից զատ նաև բովանդակային մասին կվերաբերեն»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 648 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: քո | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0