23:30
Անջելինա Ջոլին՝ Ֆրանկեյնշտեյնի հարսնացուի դերում

360tv.ru-ի հաղորդմամբ, Universal Studios կինոստուդիան  սկսել է «Ֆրանկեյնշտեյնի հարսնացուն» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Գլխավոր դերում հանդես է գալու դերասանուհի Անջելինա Ջոլին:  

Առաջին անգամ դասական սարսափ ֆիլմը էկրան է բարձրացել 1935 թվականին: Այդ ժամանակ գլխավոր դերերում հանդես են եկել Բորիս Կարլոֆն ու Էլզա Լանչեստերը: Քննադատները համարում են «Ֆրանկեյնշտեյնի հարսնացուն» բնօրինակ ֆիլմը պատմության մեջ լավագույններից մեկը:

Universal-ն արդեն փորձել է նկարահանել ֆիլմի նոր տարբերակը, բայց բոլոր փորձերը ձախողվել են:

Ժամանակակից տարբերակի ռեժիսորը Ջոն Կրասինսկին է։  Ֆրանկեյնշտեյնին մարմնավորելու է դերասան Խավիեր Բարդեմը

Категория: Cinema | Просмотров: 2725 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Անջելինա Ջոլի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0