21:30 Անիծված նկար, որի բոլոր կրկնօրինակները ոչնչացնում էին | |
|
Այն, որ արվեստագետներն ունեն տարօրինակություններ, դա հայտնի է գրեթե բոլորին։ Հայտնի գրող Չարլզ Դիքենսը սիրում էր այցելել դիահերձարան, Հեմինգուեյին թվում էր, թե իրեն հետապնդում են, իսկ Էդգար Ալլան Պոն վախենում էր մթությունից։ Այս մարդիկ ունեին տարօրինակություններ, բայց քչերը կարող են հավատալ այն իրական փաստին, որ տարօրինակ կարող են լինել նաև արվեստագետների ստեղծած գործերը։ Այսօր Scan news-ը կանդրադառնա իտալացի նկարիչ Բրունո Ամադիոյի «Լացող տղան» կտավին։ «Լացող տղան» Ամադիոյի ամենահայտնի գործերից է, որը նկարվել է 1950 թվականին։ 1985-ի սեպտեմբերի 6-ի «The Sun» թերթում տպագրվում է հոդված այն մասին, որ հիմնահատակ այրված տան մեջ անվնաս է մնացել միայն մեկ նկար, ուր պատկերված է լաց լինող երեխա։ Սա միակ դեպքը չէ։ Այս հոդվածից հետո հրատարակչություն ուղարկվեցին մի շարք պատմություններ այս նկարի կրկնօրինակների մասին, որոնք անհաջողություններ են բերում և հրդեհի պատճառ դառնում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |