10:00 Անհետաձգելի հոգեբանական օգնություն | |
|
Մարդու մոտ արտակարգ իրավիճակներում կարող են առաջանալ հետևյալ անբարենպաստ հոգեբանական դրսևորումները` զառանցանք, պատրանք, ապատիա, ընդարմացում, շարժողական գրգռվածություն, ագրեսիա, վախ, հիստերիա, նյարդային դող, լաց: Հոգեբանի աշխատանքը նման իրավիճակում առաջին հերթին ուղղված է նյարդային «լիցքաթափման» համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն։ Զառանցանք և պատրանքներ։ ճգնաժամային իրավիճակը մարդու մոտ առաջացնում է ուժեղ սթրես, բերում է նյարդային լարվածության, խախտում է օրգանիզմի հավասարակշռությունը, բացասաբար է անդրադառնում ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության վրա։ Դա կարող է բարդացնել արդեն գոյություն ունեցող հոգեկան հիվանդությունը, կամ հանգեցնել դրան։ Պատրանքը բնութագրվում է նրանով, որ տուժածը զգում է երևակայական օբյեկտների ներկայությունը, որոնք տվյալ պահին չեն ազդում համապատասխան զգայարանի վրա (տեսնում է մարդկանց, լսում է ձայներ, զգում է հոտեր և այլն)։ Այս իրավիճակում. 1. Դիմեք բուժաշխատողներին, կանչեք շտապ հոգեբուժական օգնության անձնակազմ։ 2. Մինչև մասնագետների գալը, հսկեք, որ տուժածը չվնասի իրեն և շրջապատողներին: 3. Հեռացրեք նրանից առարկաները, որոնք իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացնում։ 4. Մեկուսացրեք տուժածին և մի թողեք նրան մենակ։ 5. Խոսեք տուժածի հետ հանգիստ ձայնով։ Համաձայնվեք նրա հետ և մի փորձեք տարհամոզել նրան։ Հոգում դատարկություն է. անտարբերություն, ուժ չկա նույնիսկ զգացմունքներն արտահայտելու համար։ Եթե մարդը այս իրավիճակում մնա առանց աջակցության և օգնության, ապա ապատիան կարող է վերածվել դեպրեսիայի (ծանր և տանջալից հույգեր, պասիվություն, մեղքի զգացում, կենսական իրավիճակների նկատմամբ անօգնականության զգացում, հեռանկարների բացակայություն և այլն)։ Ապատիայի մեջ մարդը կարող Է մնալ մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ։ Ընդարմացում․ Սա օրգանիզմի ամենաուժեղ պաշտպանական ռեակցիաներից մեկն է։ Այն առաջանում է նյարդային ուժեղ ցնցումներից հետո (պայթյուն, հարձակում, դաժան բռնություն), երբ մարդը իր գոյատևման համար այնքան էներգիա է ծախսել, որ շրջապատի հետ շփման ուժ այլևս չկա։ Շարժողական գրգովածություն․ Երբեմն արտակարգ իրավիճակի (պայթյուններ, բնական աղետ և այլն) ներգործությամբ պայմանավորված ցնցումն այնքան ուժեղ է լինում, որ մարդը դադարում է հասկանալ թե ինչ է կատարվում շուրջը։ Նա ի վիճակի չէ հասկանալ, թե որտեղ են թշնամիները, որտեղ՝ օգնողները, որտեղ է վտանգը, որտեղ՝ փրկությունը։ Մարդը կորցնում է տրամաբանական մտածողության և որոշումներ րնդունելու կարողությունը, նմանվում է վանդակում տառապող կենդանու։ Ագրեսիա․ Ագրեսիվ վարքը այն ոչ կամածին միջոցներից է, որի միջոցով մարդու օրգանիզմը «փորձում է» ցածրացնել ներքին ուժեղ լարվածությունը։ Զայրույթի կամ ագրեսիայի դրսևորումը կարող է պահպանվել բավական երկար ժամանակ և խանգարել հենց տուժածին և շրջապաաողներին։ Վախ։ Երեխան գիշերը արթնանում է նրանից, որ մղձավանջ է տեսել։ Նա վախենում է հրեշներից, որոնք ապրում են անկողնու տակ։ Սեկ անգամ վթարի ենթարկվելով՝ տղամարդը հաճախ այլևս չի կարողանում ղեկին նստել։ Մարդը, ապրելով երկրաշարժի արհավիրքները, հրաժարվում է վերադառնալ իր անվնաս բնակարանը։ Իսկ նա, ով ենթարկվել է բռնության, դժվարությամբ է իրեն ստիպում մտնել շենքի մուտքը։ Այս ամենի պատճառը վախն է։ Վախի հիմնական հատկանիշների թվին են դասվում. մկանների լարվածությունը (հատկապես դիմային),ուժեղ սրտխփոցը, հաճախացած արտաքին շնչառությունը, սեփական արարքների վերահսկման ունակության ցածրացումը։ Խուճապային վախը, սարսափը կարող են բերել փախուստի, առաջացնել անշարժություն կամ, ընդհակառակը, գրգովածություն, ագրեսիվ վարք։ Դրա հետ մեկտեղ, մարդը դժվարությամբ է վերահսկում իրեն, չի գիտակցում, թե ինչ է անում և ինչ է կատարվում շրջապատում։ Նյարդային դող․ Արտակարգ իրավիճակից հետո առաջանում է անկառավարելի նյարդային դող (մարդը չի կարող սեփական ցանկությամբ դադարեցնել այդ ռեակցիան)։ Այդպես օրգանիզմը "դուրս է թափում" լարվածությունը։ Հիմնական հատկանիշներն են. . Պահպանվում է գիտակցությունը։ . Չափազանց գրգռվածությունը, բազմաթիվ շարժումները, թատերական դիրքերը։ . Հուզականորեն հագեցած արագ խոսք, ճիչեր, հեկեկոցներ։ Բռնություն։ Նման իրավիճակների թվին են դասվում ահաբեկիչների կողմից զավթումը, կողոպուտը, ավազակային հարձակումը և այլն։ Երեխան, իր կամ իր ընտանիքի անդամների կողմից բռնության ենթարկվելով, դառնալով այլ մարդկանց վնաս հասցնելու ականատեսը, նույն տիպի ուժեղ զգացմունքներ է ունենում, ինչպես մեծահասակը (վախ, որ կկրկնվի միջադեպը, խախտվում է աշխարհի արդարության վերաբերյալ պատրանքը, առաջանում է անօգ¬նականության)։ Երեխայի նկատմամբ ուղղակի բռնությունը կարող է հոգեբանորեն չափազանց դժվար լինել, նրա համար անտանելի, որը կարող է արտահայտվել լռության և անշարժության ձևով։ Երեխան կարող է ունենալ մեղքի զգացում (համարի, որ կատարվածի պատճառը իր վարքն է)։ Երեխան, որը տեսել է հոգետրավմատիկ իրադարձություններ, չի տեսնում այլևս կենսական հեռանկարներ (չգիտի, թե ինչ է լինելու իր հետ մի օրից, ամսից, տարուց, կորցնում է հետաքրքրությունը նախկինում իրեն հետաքրքրող զբաղմունքների նկատմամբ)։ Աղետների և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում բնակչության շրջանում նյարդա-հոգեկան խաթարումները դրսևորվում են դեզադապաացիայի և նևրոտիկ կամ նևրոզատիպ վիճակներից մինչև ռեակտիվ փսիխոզների միջակայքում։ Հետևաբար հոգեբանական շտկման նպատակներն են սուր խուճապային հակազդումների, հոգեծին (փսիխոգեն), նյարդա-հոգեկան խաթարումների կանխարգելումը, անձի հարմարվողական հնարավորությունների բարձրացումը, առաջացած նյարդահոգեկան խաթարումների հոգեթերապիան։ Երկրորդ ուղդությունր զարգացող նյարդա-հոգեկան խա¬թարումներով անձանց հետ աշխատանքն է, որի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հաճախ իրականացվում է արտակարգ պայմաններում՝ դեպքի վայրում, հարմարեցված շենքերում, վրաններում և այլն, ինչն առաջացնում է լրացուցիչ դժվարություններ։ Հոգեթերապևտիկ և հոգեշտկողական օգնության ամենաարդյունավետ ձևը տեղեկատվական հոգեթերապիան է։ Նրա նպատակը այն մարդկանց կենսակայունության ամրապնդումն է, որոնք ապրում են, սակայն ամբողջովին մեկուսացված են շրջապատող աշխարհից (երկրաշւսրժ, կացարանների կործանում աղետների հետևանքով և այլն)։ Այս աշխատանքներն իրականացվում են հոգեթերապևտները, արտակարգ իրավիճակներում աշխատելու համար նախապատրաստված հոգեբանների, հոգեբույժների կողմից։ Տեղեկատվական հոգեթերապիայի նպատակը վախի զգացման թուլացումն է, քանզի հայտնի է, որ նման դեպքերում վախից ավելի շատ մարդ է մահանում, քան իրական կործանարար գործոններից։ Այդ ընթացքում հանձնարարելի է հետևյալ տեղեկատվության մատուցումը։ 2. Մեկուսացման պայմաններում գտնվողները պետք է լիակատար հանգստություն պահպանեն, քանի որ դա նրանց փրկության գլխավոր միջոցներից է։ 3. Իրենք իրենց անհրաժեշտության դեպքում պետք է օգնեն։ 4. Տուժածները չպետք է որևէ ֆիզիկական ջանք գործադրեն ինքնաէվակուացիայի ուղղությամբ, ինչը կարող է վնաս պատճաոել իրենց։ 5. Հարկ է առավելագույնս խնայել ուժերը։ 6. Հարկ է աչքերը փակ պահել, ինչը կօգնի թեթև ննջելու: 7. Հարկ է շնչել դանդաղ, ոչ խորը և քթով, ինչը հնարավորություն կտա խնայեյել խոնավությունը և թթվածինը օրգանիզմում և շրջապատի թթվածինը։ 8. Անհրաժեշտ է դանդաղ մտքում կրկնել «Ես լրիվ հանգիստ եմ» 5-6 անգամ 15-20 հաշվի դադարներով, դա հնարավորություն կտա հանել ներքին լարվածությունը և հասնել պուլսի, ճնշման նորմալացմանը։ 9. «Գերությունից» ազատումը կարող է ավելի շատ ժամանակ խլել, քան ցանկանում են տուժածները։ Եղեք արի և համբերատար։ Օգնությունը գալիս է։ Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |