|
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետ Արա Գալոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ես շարունակում եմ հաճույքով կարդալ վիճակագրական տեղեկատվություն։ Անկեղծ խոստովանում եմ, որ ավելի ու ավելի դժվար է պայքարել ընթերցածդ թաքուն պահելու գայթակղության դեմ։
Օրինակ՝ ԱՎԿ-ի (նախկին ԱՎԾ) «Արտաքին առևտրի տվյալների բազայում» գրված է, որ 2018թ-ին Անհայտ երկիր արտահանվել է 15 մլն 81 հազար դոլարի ապրանք։
Փոխարենը նույն Անհայտ երկրից ներմուծվել է 46 մլն․ 46 հազար դոլարի ապրանք։ Հետաքրքիր չի՞, թե ինչ մեթոդով են պարզում, որ տվյալ ապրանքը ներմուծվում է Անհայտ երկրից, կամ արտահանվում Անհայտ երկիր։ (Երկրի անունը մեծատառով գրելը դպրոցից մնացած քարթու սովորություն է)»։
|