10:38 Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ | |
|
Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան ինչ-որ մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել: Հուլիսին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել՝ պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը: Օրեր առաջ էլ տեղեկություն էր տարածվել, որ հրկիզվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օժանդակ կառույցը: Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ: Այս դեպքերից հետո դպրոցի մոտ իրավապահները ծառայություն են իրականացնում: Նրանք անմիջապես որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն դեռ կասկածյալներ չեն հայտնաբերվել: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ քայլեր են ձեռնարկում համայնքի անվտանգությունն ապահովելու համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |