20:45
Android-ի համար հայտնի հավելվածներին բռնել են լրտեսության մեջ

Android-ի համար հայտնի հավելվածները իրենց օգտատերերի տվյալները գաղտնի փոխանցում են Facebook-ին՝ հայտնում է Privacy International-ը։

Դրանց թվում են լեզուներ սովորելու համար նախատեսված Duolingo, աշխատանք որոնելու Indeed և ծառայությունների որոնման ու գնահատման Yelp հավելվածները։ Տվյալները հավաքվում են գովազդատուներին տրամադրելու և դրանց հիման վրա գովազդ ընտրելու համար։

Նման ակտիվություն է նկատվել նաև Spotify Skyscanner-ի և KAYAK-ի կողմից, սակայն աշխատակիցները դադարեցրել են այն Privacy International-ի հաղորդագրությունից հետո։

Ավելի վաղ iPhone-ի հանրահայտ հավելվածներին էին բռնել Facebook համար տվյալներ հավաքելու մեջ։

Категория: Innovation | Просмотров: 2007 | Добавил: Moder-003 | Теги: Android | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0