21:30
Անարդարության և ազնվության մասին

Անարդարությունն ու ազնվությունը մարդկային բնավորության ամենավեհ գծերից են, մեծագույն արժեքներ, որոնցով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ:

Այս մասին գրվել է դեռևս վաղ ժամանակներում ու մինչ օրս էլ շարունակում են գրել: Պատճառները շատ են` բախում անարդարությանը, մարդկային անազնիվ վերաբերմունքի դրսևորում և այլն:

Առաջարկում ենք ծանոթանալ արդարության ու ազնվության մասին գրողների ու փիլիսոփանեփրի մտքերին: 

Արդարությունը բարձրագույնն է բոլոր առաքինություններից:

Մարդ որքան խելացի ու բանիմաց է, այնքան ավելի ատելի է դառնում, երբ կորցնում է ազնվության իր համբավը:

հռոմեացի փիլիսոփա Ցիցերոն
 

Բարի լինել շատ հեշտ է, արդարացի լինել` ահա թե ինչն է դժվար:

ֆրանսիացի գրող Վ. Հյուգո

Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասնությունը:

Ազնվությունը զարդարում է ցանկացած կոչումը:

գերմանացի գրող Ֆ. Շիլլեր

Զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա:

հույն փիլիսոփա Արիստոտել

 Ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է:

ֆրանսիացի գրող Ժ. Սանդ

 Արդարամիտն այն մարդը չէ, որն անարդարություն չի կատարում, այլ նա, որը, հնարավորություն ունենալով անարդարացի չլինելու, չի ցանկանում այդպիսին լինել:

բյուզանդացի պատմիչ Մենանդր

 Որպեսզի մարդկանց սովորեցնել սիրել արդարությունը, հարկավոր է նրանց ցույց տալ անարդարության հետևանքները:

անգլիացի փիլիսոփա Ա. Սմիթ

 Եթե ուժը միանա արդարության հետ, ապա ոչինչ չի կարող ուժեղ լինել այդ դաշինքից:

հույն գրող Էսքիլես

 Եթե ուզում եք ազնիվ լինել, պետք է հաշվի առնեք հասարակության շահը: Անձնական շահը հաճախ գցում է մոլորության մեջ:

ֆրանսիացի փիլիսոփա Կ. Հելվեցիուս

 Կարճատև, բայց ազնիվ կյանքը գերադասեք երկարատև, բայց ամոթալի կյանքից:

հույն փիլիսոփա Էպիկտետ

Աղբյուրը՝ internest.am

Категория: Դասեր | Просмотров: 266 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ազնվություն, Անարդարություն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0