21:30 Ամուսնալուծությունը և դրա հոգեբանական ազդեցությունը երեխաների վրա | |
|
Ծնողերի ամուսնալուծությունը լուրջ փոփոխությունների է հանգեցնում երեխայի փոքր աշխարհում: Դա խոցելի գործընթաց է, որի ընթացքում երեխան ենթարկվում է մի շարք բացասական հույզերի՝ չարություն, անհանգստություն, վախ, թախիծ և այլն: Ցանկացած երեխայի նորմալ աճի համար անհրաժեշտ են և հայր և մայր: Երեխաների տարիքը էապես ազդում է ամուսնալուծության պատկերացումների, ընտանեկան կառուցվածքի վրա: Ծնվելուց մինչև 18 ամսական Այս տարիքի երեխաները ծնողների հարաբերությունների մեջ զգում են լարվածություն, բայց հասկանալ հակամարտության պատճառը ծնողների հարաբերությունների մեջ դեռևս ի վիճակի չեն: Եթե վեճերը ծնողների միջև հաճախակի են լինում, երեխան դառնում է դյուրագրգիռ և նյարդային, նրա մոտ հաճախ է նկատվում տրամադրության անկում, հատկապես անծանոթների ներկայությամբ: Նման պայմաններում մեծացող երեխաները հակված են թերզարգացման: Երեխաները կարիք ունեն կայուն և մտերիմ հարաբերությունների հարազատների հետ: Փորձեք պահպանել այն ռեժիմը, որը եղել է նախքան ամուսնալուծությունը հատկապես սննդի և քնի: Ապահովեք նրան իր սիրելի խաղալիքներով, հաճախ գրկեք և ինչքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք նրա հետ: Խնդրեք ձեր մտերիմներին օգնել, որ դուք հանգստանաք, որպեսզի լինեք առույգ ու ուրախ, երբ դա պետք է երեխայի հետ շփվելուց: 18 ամսականից 3 տարեկան Այս տարիքում երեխայի ամբողջ աշխարհը կենտրոնանում է հոր և մոր վրա: Ծնողների բաժանման փաստը երեխաները շատ դժվար են ընդունում: Նրանք կարծում են, որ ծնողները ամուսնալուծվում են իրենց պատճառով: Հաճախ են լաց լինում, պահանջում են ավելի մեծ ուշադրություն, դառնում են քմահաճ, դանդաղում է զարգացումը, սթրես է առաջանում, որի հետևանքով սկսում են ծծել մատները և նման ուրիշ բաներ: Երեխաների մոտ առաջանում է մենակության զգացում, վախ, խանգարվում է քունը: Նրանք վախենում են գիշերը մենակ մնալուց: 3 - 6 տարեկան Նախադպրոցական հասակի երեխաները դեռ չեն հասկանում ամուսնալուծության ողջ էությունը, բայց չեն ուզում, որ ծնողները բաժանվեն` չնայած լարվածությանը: Նրանք զգում են, որ չեն կարող փոխել իրավիճակը: Նրանց մոտ առաջանում է անապահովության, անհանգստության, վախի զգացում: Վախենում են մենակությունից, մթից, առաջանում է անքնություն: Նախադպրոցական հասակի երեխաները ծնողների ամուսնալուծության համար մեղադրում են իրենց: Լավ կլինի, որ ծնողները առանց վեճերի, սկանդալների և փոխադարձ մեղադրանքների ուղղակի դրական գնահատեն իրավիճակը: Եթե համատեղ կյանքը չստացվեց բաժանվենք և մնանք ընկերներ: 6 -11 տարեկան Երեխաները վախենում են, որ ծնողները ամուսնալուծության պատճառով կլքեն իրեն ու ինքը կմնա միայնակ: Նրանք կարող են վախ ապրել, որ էլ երբեք չեն տեսնի հորը, եթե մնան մոր մոտ կամ հակառակը: Հարկավոր է վերականգնել ամուսնալուծության պատճառով առաջացած կորցրած անվտանգության, ինքնակառավարման գնահատականը: Դա պետք է անեն ծնողներից յուրաքանչյուրը: Իրենց ազատ ժամանակը անցկացնեն երեխայի հետ, նրա հետ քննարկեն իր զգացմունքները համոզել խոսքով և գործով, որ ծնողներից ոչ մեկը նրանից չի հրաժարվի, չի լքի և որ նա մեղավոր չէ այս իրավիճակի համար: Միևնույն ժամանակ ծնողները չպետք է մեղադրեն իրար կատարվածի համար և բացատրեն երեխային, որ իրենց բաժանումը դա երկուսի համատեղ որոշումն է: Կարևոր է պաշտպանել տեսակցության ռեժիմի հստակ ժամանակացույցը: Սթրեսային ժամանակահատվածում օգտակար է ապահովել այցելությունների մշտական ռեժիմ, երբ երեխան գիտի, թե երբ և ինչ ակնկալի: Շատ կարևոր է և օգտակար մշակել այցելությունների հստակ ժամանակացույց: Բաժանվելուց հետո որպես կանոն երեխան մնում է ծնողներից մեկի մոտ: Մյուս ծնողը ապրում է առանձին և որոշ ժամանակ անց հնարավոր է, որ նույնիսկ ամուսնանա: Մինչև 14 տարեկան երեխաները մտածում են, որ հայրը կամ մայրը հեռացել է իրենից: Այս տարիքում դժվար է հասկացնել, որ հայրը իրենից ոչ մի տեղ էլ չի գնացել ու միշտ էլ կմնա որպես հայր: Դա բերում է ինքնագնահատականի իջեցման մանավանդ աղջիկների մոտ (կյանքում): Մեղադրում ու քննադատում են նախկին ամուսնուն, իսկ երեխաներին չափից դուրս երես են տալիս` ձգտելով փոխհատուցել իրենց մեղքը կամ չեն շփվում իրենց երեխաների հետ, որպեսզի չփաստեն իրենց սխալը; Մարդիկ զգում են զայրույթի, մեղքի, տխրության, վախի, ձանձրույթի զգացում: Ի՞նչ է տեղի ունենում մեր երեխաների հետ ծնողների համար նման դժվար ժամանակներում: Մինչ ծնողները հարաբերություններ են պարզում երեխաները իրենց խորապես միայնակ են զգում: Խնամակալության հարցերի հետ կապված երկար վիճաբանությունները կամ երեխայի նկատմամբ ճնշում գործադրելը, որ նա անցնի ծնողներից մեկն ու մեկի կողմը, հատկապես կարող են կործանարար լինել եւ մեծացնել երեխային հասցրած ամուսնալուծության վնասը: Երբ ծնողների հարաբերությունները վատանում են, երեխայի ներքնաշխարհում տեղի է ունենում փոփոխություններ, ի հայտ է գալիս բացակայող ծնողի կարոտ, կուտակված զայրույթ, վրդովմունք, ամբիվալենտ վիճակ, ինչպես նաև կարող է առաջանալ մի շարք հակամարտություններ: Եվ այսպես, եթե տեսնում եք, որ ձեր երեխայի վարքը փոխվել է առաջին հերթին հանգստացրեք նրան և վստահեցրեք, որ իրեն չեք լքելու: Ասեք, կրկնեք, որ նրան շատ եք սիրում, բայց չեք թողնի որ պատշաճության չափերը անցնի: Շատ շփվեք և ժամանակ անցկացրեք երեխայի հետ, որպեսզի նա իրեն լքված և միայնակ չզգա: Գտեք ընդհանուր հետաքրքրություններ, որը կօգնի երեխային ավելի արագ հարմարվել նոր ընտանիքի անդամներին իրավիճակին: Ամուսնալուծության հոգեբանական պատճառները որպես կանոն այս կամ այլ կերպ կապված է զույգերից մեկի կամ երկուսի զգացումների սառեցման հետ, երբ երջանկությունը և սերը այս ամուսանական միության անհնարին է դառնում բազմաթիվ պատճառներով և արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել, նույնիսկ որ շատ ցանկանան:
Փակուղու միակ ճանապարհը ամուսնինները գտնում են բաժանման մեջ Բաժանումը նշանակում է ամուսնության դադարեցում ամուսինների կյանքի ընթացքում Ամուսալուծության հիմնական պատճառը հետևյալ գործոններն են`
Կյանքի ցանկացած փոփոխություն ընդունելն ու հասկանալը շատ դժվար գործընթաց է անձի հոգեկան աշխարհի համար, բայց համոզված եղեք, որ Դուք և Ձեր փոքրիկը կարող եք հաղթահարել ամեն ինչ. մի ընկեք հուսահատության գիրկը և վերացրեք Ձեր միջից անօգնականության զգացումը, քանի որ դա այն ժամանակահատվածն է Ձեր կյանքում, երբ Դուք պետք է լինեք առավել զգոն, ուշադիր, համարձակ քան երբևէ: Հավաքեք Ձեր բոլոր ներքին ուժերը, որպեսզի կարողանաք օգնել Ձեր երեխաներին հաղթահարել իրենց համար այդ դժվար ժամանակահատվածը: www.hogeban .info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |