22:00
Ամուրյան չորս վագրիկներ տեսանյութում են հայտնվել Պրիմորիեում

Պրիմորիեի «Ընձառյուծի երկիր» ազգային բնայգում առաջին անգամ խցիկի օբյեկտիվում հայտնվել են ամուրյան չորս վագրիկներ՝ մոր հետ: Այդ մասին հայտնել է պարկի պաշտոնական կայքը:

Ֆոտոթակարդը մի ամբողջ օր Է նկարահանել վագրիկների կյանքից: Սկզբում մայրն իր ձագերին բերում Է բլրի գագաթ, իսկ որոշ ժամանակ անց որսի Է գնում հարթավայր, ինչի արդյունքում վագրիկները ողջ օրը մնում են առանց հսկողության: Բնայգու աշխատակիցների խոսքով՝ այդ կատվիկերը երեք-չորս ամսական են:

Ընդ որում, որպես կանոն, խցիկների օբյեկտիվում հայտնվում են ավելի մեծ վագրերը, երբ սկսում են հետևել մորը, հաղորդել Է Life-ը:

Категория: Art News | Просмотров: 659 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0