15:49
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Թրամփը՝ նշելով, թե թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար լուրջ հեռանկարներ կան։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման գործընթացը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Էրդողանի հետ քննարկվել է նաև Սիրիայում 32 կմ անվտանգության գոտի ստեղծելու հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս նոր ռազմական գործողություններ մեկնարկի Սիրիայի քրդական ուժերի դեմ:

Просмотров: 960 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Էրդողան, Թրամփ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0