22:45
ԱՄՆ-ում տեսանկարահանել են «ոտքերով» հազվագյուտ ձկան

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գիտնականները տեսանկարահանել են հազվագյուտ խորջրյա ձկան, որը լողակներն օգտագործում է որպես ոտքեր։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ձկանը տեսանկարահանել են ֆլորիդացի հետազոտողները, Մեքսիկական ծոցում՝ ավելի քան 900 մետր խորության վրա։

Խորջրյա այս ձկնատեսակը կարող է հասնել 1․5 մետր երկարության ու կշռել մոտ 50 կգ։ Այդ ձկները հեշտությամբ քողարկվում են ծովի ընդերքում, ինչը թույլ է տալիս բարեհաջող որս կատարել։

Категория: Science News | Просмотров: 1431 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ձուկ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0