21:22 ԱՄՆ-ում սադիստ ծնողները դատապարտվեցին ցմահ և 25 տարվա ազատազրկան | |
|
57-ամյա Դևիդ Թերփինը և նրա 50-ամյա կինը՝ Լուիզան դատապարտվել են, համապատասխանաբար՝ ցմահ և 25 տարվա ազատազրկան: Նրանք մի քանի տարի փակի տակ են պահել, ծաղրուծանակի ու ծեծի ենթարկել իրենց 13 զավակներից 12-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Փետրվարին ամբաստանյալները իրենց մեղավոր են ճանաչել երեխաներին խոշտանգելու և նրանց տեղաշարժի ազատությունը սահմանափակելու համար: Թերփին ամուսինները ձերբակալվել էին անցյալ տարվա հունվարին, երբ նրանց 17-ամյա դուստրը կարողացել էր փախչել Կալիֆոռնիա նահանգի Փերիս բնակավայրում գտնվող իրենց տնից և զանգահարել էր 911 ծառայություն: Աղջիկը հաղորդել էր, որ ծնողները պարբերաբար ծեծի են ենթարկում իր քույրերին ու եղբայրներին, թույլ չեն տալիս փողոց դուրս գալ և կիսաքաղց են պահում: Նա նաև պատմել էր, որ ծնողներն աղջիկներին կապում են մահճակալներին մեկ կամ երկու ամսով՝ շղթաներն արձակելով միայն այն ժամանակ, որ կարողանան լվացվել կամ զուգարան գնալ: Հետաքննությունը ցույց է տվել, որ ծնողները երեխաներին կերակրել են օրական երկու անգամ՝ գետնընկույզի կարագ, երշիկ, սացարանից հանված կարտոֆիլ-ֆրի: Երբ երեխաներին գտել են, նրանք հյուծված են եղել: Միակ բացառությունը եղել է ամենակրտսեր որդին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |