11:20 ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ | |
|
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է. Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել: Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով: ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը: Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մեկը»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |