13:26 ԱՄՆ-ն պետք է կատարի իր պարտավորությունները. Զարիֆ | |
|
Իրանի ԱԳ նախարար Մուհամամդ Ջավադ Զարիֆը Թվիթերում արած գրառման մեջ, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալուն, նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա ՀԳՀԾ և կատարի իր պարտավորությունները: «Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից և խախտեց այն, ուստի հենց ԱՄՆ-ն է, որ պետք է վերադառնա միջուկային համաձայնագիր և կատարի իր ստանձնած պարտավորությունները»,-գրել է Զարիֆը։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ընտրություն կատարի: Կամ՝ հեռանա Թրամփի վարած ձախողված քաղաքականությունից, կամ՝ իր քաղաքականությունը կառուցի այդ ձախողված քաղաքականության վրա: «Նրա կողմից անհաջողությունների շարունակման վրա պնդելը կհանգեցնի միայն ավելի մեծ անհաջողությունների»,-ընդգծել Իրանի արտգործնախարարը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |