23:04 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիրները | |
|
Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2020 թվականի դափնեկիրները: Ամենամյա 26-րդ մրցանակաբաշխության արարողության հեռարձակման տեսագրությունը հրապարակված Է TNT-ի YouTube-ալիքում։ Արարողությունը տեղի է ունեցել հունվարի 19-ին Լոս Անջելեսում: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-Հոյի «Մակաբույծները» ֆիլմը ստացել է SAG Awards գլխավոր մրցանակը՝ լավագույն դերասանական կազմի համար: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել է Հոաքին Ֆենիքսը՝ «Ջոքեր»-ում խաղացած դերի համար, տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակին արժանացել է «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմում խաղացած Բրեդ Փիթը: Լավագույն դերասանուհի են ճանաչել Ռենե Զելվեգերին՝ «Ջուդի» ֆիլմում կատարած դերի համար, կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը բաժին է հասել Լորա Դյոռնին: «Իռլանդացին» ֆիլմում դերի համար Ռոբերտ դե Նիրոն պարգևի է արժանացել մասնագիտության մեջ ունեցած ավանդի համար: Ջենիֆեր Էնիսթոնը և Փիթեր Դինքլեյջը ճանաչվել են դրմատիկական սերիալների լավագույն դերասաններ, կատակերգական սերիալների համար պարգևատրել են Թոնի Շելուբին և Ֆիբի Ուոլեր-Բրիջին: SAG-ը (Screen Actors Guild) միավորում է շուրջ 120 հազար դերասանների, որոնք աշխատում են ԱՄՆ-ում: SAG Award մրցանակը հանձնվում է 1995 թվականից: Հաղթողները, որոնք որոշվում են 15 անվանակարգում ինչպես կինոֆիլմերում խաղացած դերերի, այնպես Էլ հեռուստատեսային աշխատանքների համար։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |