13:36 ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները՝ սեփական խնդիրներից շեղվելու փորձ է․ Զախարովա | |
|
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության նոր պատժամիջոցները՝ պայմանավորված Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով, հանդիսանում են սեփական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա մատնացույց է արել Եվրոպայում զանգվածային պատվաստումների կազմակերպման և քովիդ-անձնագրերի ներդրման հետ կապված խնդիրները։ Զախարովան նշել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ամոթալի համագործակցությունը հիմնված է միայն ռուսաֆոբիայի վրա, այն ուղղված չէ խնդիրների կառուցողական լուծմանը։ Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել քիմիական զինաթափման ոլորտում արդարության մարտիկի կերպար։ Մարտի 2-ին ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Նույն օրն ԱՄՆ-ը նույնպես հայտարարել է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։ Կրեմլում նշել են պատժամիջոցային քաղաքականության անարդյունավետությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի դեմ պատժամիոցների գլխավոր շարժառիթ է անվանել եվրոպական պետությունների ինքնահաստատվելու ցանկությունը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |