|
ՌԻԱ «Նովոստի»-ին՝ հղում անելով է Axios պորտալին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտին՝ ԱՄՆ նախագահի Մար-ա-Լագո նստավայրում (Ֆլորիդա)։
Թրամփի խորհրդականները ոչ պաշտոնապես քննարկում են Մար-ա-Լագոն որպես գագաթաժողովի հանդիպավայր, որի արդյունքը կարող է ազդարարել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առեւտրային պատերազմի ավարտը։
Հիշեցնենք, նախորդ տարվա նոյեմբերին Թրամփը մինչև այս տարվա մարտի 1-ը հետաձգել է ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը չինական ապրանքների համար։
Տևական բանակցություններից հետո Թրամփը հայտարարեց Սի Ցզինպինի հետ նախատեսվող հանդիպման մասին, որի ժամանակ պետք է համաձայնեցվեն համաձայնագրի վերջնական դրույթները։
|