15:08 ԱՄՆ. «Չենք պաշտպանում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը Սիրիայում» | |
|
«Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության»: Aysor.am-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը` ներկայացնելով ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ: «Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», - ասված է պատասխանում: Այնուհանդերձ, ԱՄՆ Պետքարտուղարությունից նշել են, որ նաև չեն պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: «Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում: Ման՝ սկզբնաղբյուրում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |