17:05
ԱՄՆ արգելքների պատճառով «TikTok»-ը կարող է կորցնել գովազդատուներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված արգելքի պատճառով չինական «TikTok» հավելվածը կարող է անհետանալ հավելվածների խանութներից և կորցնել իր գովազդատուներին, հայտնում է «Reuters»-ը` վկայակոչելով Սպիտակ տան փաստաթուղթը, որը հայտնվել է լրատվական գործակալության տրամադրության տակ:

Ըստ աղբյուրի, ԱՄՆ կառավարությունը, տվյալների գաղտնիության անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, քննարկում է չինական «TikTok»-ի գործունեության և ֆինանսավորման առանցքային ասպեկտների խախտման հնարավորությունը։

«ԱՄՆ նախագահի առաջ բերած արգելքը կարող է դրսևորվել, օրինակ, հավելվածների խանութներում «TikTok»-ի հասանելիության համաձայնագրերի բացակայությամբ»,- նշվում է փաստաթղթում:

«Microsoft Corp»-ը ղեկավարում է բանակցությունները՝ «TikTok»-ի՝ Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բաժնեմասերը ձեռք բերելու համար։

Այս ամենն իրականացվում է  Թրամփի վարչակազմի վերահսկողության ներքո:

Категория: Network News | Просмотров: 288 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: TikTok | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0