16:21 Ամերիկայի հայկական համագումարն ողջունում է Եկեղեցիների ազգային խորհրդի հայտարարությունը | |
|
Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ողջունում է Եկեղեցիների ազգային խորհրդի հայտարարությունն ի աջակցություն Հայոց ցեղասպանության բանաձև H.Res. 296-ի, որն այս շաբաթ քվեարկության է դրված՝ հայտնեց Համագումարը: «Համագումարն ողջունում է Եկեղեցիների ազգային խորհրդի հզոր հայտարարությունն ի աջակցություն H.Res. 296-ի և մեծապես գնահատում է իրենց բարեկամությունն ու համերաշխությունը»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: 1950թ.-ից ի վեր ծառայելով որպես առաջատար ձայն ի վկայություն կենդանի Քրիստոսի հանրային հրապարակում՝ ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) միավորում է 38 անդամ [եկեղեցական] հասարակություններ և ավելի քան 40 միլիոն քրիստոնյաներ՝ Աստծո սիրո և միասնության խոստման հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: NCC-ի հայտարարության մեջ մասամբ ասված է. «4-րդ դարից ի վեր հայկական համայնքը եղել է Ավետարանի կենդանի և ակտիվ վկա, ինչը մեր ընդհանուր քրիստոնեական հավատքի սրտում է: Այս համայնքը 20-րդ դարի սկզբին տուժել է ցեղասպանությունից՝ մեկուկես միլիոն մարդու կյանքի կորուստ ունենալով Օսմանյան կայսրության հետապնդումների հետևանքով… Հայ ժողովուրդը ներշնչում է տվել՝ կանգնելով ցեղասպանության չարիքի դեմ, որտեղ էլ և երբ էլ դա տեղի ունենա: Այժմ եկել է պահը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: NCC-ն երկար տարիներ աջակցել է Հայոց ցեղասպանության հաստատմանը և իր հիմնադրումից ի վեր մարգարեական ձայն է եղել արդարության և խաղաղության համար: Հայկական համագումարը պատիվ և բացառիկ հնարավորություն է ունեցել աշխատել NCC-ի հետ, այդ թվում՝ NCC-ի գլխավոր քարտուղար և նախագահ Ջիմ Ուինկլերի հետ, ով ծառայել է որպես ականավոր խոսնակ Հայկական համագումարի քարոզչական կոնֆերանսներում՝ բարձրաձայնելով Միջին Արևելքում ռիսկի ենթարկվող քրիստոնյաների վիճակը: «Մենք երախտապարտ ենք NCC-ին իր աջակցության և մարդու իրավունքների այս կարևոր հարցերի վրա լույս սփռելու համար»,- հայտարարեց Վաշինգտոնում Ամերիկայի Հայաստանյաց եկեղեցու (Արևելյան) թեմական պատվիրակ և NCC-ի նախկին նախագահ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |