21:30 Ամենատարօրինակ և արտասովոր ֆոբիաներ | |
|
Եթե դուք ամաչում եք այն փաստից, որ վախենում եք բարձրությունից, սարդերից կամ շներից, ապա իմացեք որ ամաչելու կարիք չկա, մանավանդ եթե համեմատեք դրանք ստորև բերված վախերի հետ: Դեյպնաֆոբիա -Վախ ճաշի ժամանակ խոսելուց. այդ ֆոբիայի պատճառով մարդիկ հազվադեպ են հյուր գնում: Էկկլեզիոֆոբիա -Վախ եկեղեցիներից և հոգեվորականներից: Էյզոպտրոֆոբիա -Վախ ամեն տեսակի հայելիներից, այդ մարդիկ խուճապային վախենում են՝ պատկերացնելով, որ հայելու մյուս կողմում ուրիշ աշխարհ է: Գենուֆոբիա-Պաթոլոգիական վախ ծնկներից: Անձն, ով տառապում է գենուֆոբիայով, երբեք չի հագնի կարճ շրջազգեստ, իսկ ուրիշի բաց ծնկներն իր մոտ տհաճության զգացում են առաջ բերում: Նոմաֆոբիա – առանց բջջային հեռախոսի, առանց կապի մնալու վախ: Թերևս ամենաարդիական վախը մեր օրերում: Մետրաֆոբիա – վախ պոեզիայից: Մարդը, ով տառապում է մետրաֆոբիայով, վախենում է կարդալուց: Օկտոֆոբիա-Վախ "8" թվից Էրգոֆոբիա-Վախ աշխատելուց: Օմֆոլոֆոբիա-Վախ պորտերից: Մարդիկ,ովքեր տառապում են այս ֆոբիայով, վախենում են, որ ինչ-որ մեկը կպնի իր պորտին, սարսափում են նայել կամ մտածել ուրիշի պորտի մասին: Աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |