20:00
«Ամենաերկար նամակը, կամ՝ ճանապարհ դեպի Լույս»․ Ավետիս Ավետիսյան

Նյարդաբան է, բժշկական գիտությունների թեկնածու, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ղեկավար Ավետիս Ավետիսյանի «Ամենաերկար նամակը, կամ՝ ճանապարհ դեպի Լույս» գիրքը պատգամ է որդուն․ հայրն իր կյանքի փորձը փոխանցում է որդիներին՝  կրթում, դաստիարակում և նրանց ուղղորդում է դեպի ԼՈՒՅՍԸ։

Հեղինակի մտքերն իրատեսական են, միաժամանակ՝ խոհափիլիսոփայական, որոնք կստիպեն ամեն ընթերցողի մտորել ու նոր ասելիք փոխանցել զավակին:

Գիրքը ծնունդ է առել Ստեփանակերտում, երբ Ավետիսը՝ որպես բժիշկ-նյարդաբան, ծառայում էր Զինված ուժերում:

Ստեփանակերտի հոսպիտալում  զինվորների կյանքը փրկելով՝ նա ավելի ամուր էր ստանում արժանի զավակ լինելու ազդակները: Գրքի ստեղծման ճանապարհին Ավետիս Ավետիսյանն առանձնացրել է համաշխարհային մեծության անհատների մտքերը։ Նա համոզված է, որ գիրքը կփոխանցվի հորից որդուն, որդուց՝ թոռին և կդառնա ժառանգության յուրատեսակ նամակ:

Ստորև ներկայացնում ենք Ավետիս Ավետիսյանի «Ամենաերկար նամակը, կամ՝ ճանապարհ դեպի Լույս» գրքի աուդիոտարբերակը։

Վստահաբար այն մտորելու, արժեքները վերաիմաստավորելու յուրովի առիթ կհանդիսանա։

Категория: Հայեր | Просмотров: 7662 | Добавил: vahktang_margaryan | Теги: Ավետիս Ավետիսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0