22:00
Ամենաերկար կամուրջը՝ ստեղծված 3D տպագրությամբ

Պեկինի ճարտարապետության համալսարանական դպրոցի մասնագետների թիմը 3D տպագրության միջոցով 26,3 մետր երկարությամբ բետոնե կամուրջ է պատրաստել, որը նրանց պնդմամբ ամենաերկարն է աշխարհում:

Ինչպես հայտնում է Dezeen պորտալը, 3,6 մետր լայնությամբ հետիոտն կամուրջն անցնում է Շանհայում գտնվող ջրանցքի վրայով: Կամուրջը նախագծել են ճարտարապետական դպրոցի գիտնականները:

Նրանց խոսքով՝ կամրջի աղեղնաձև տեսքը փոխառել են Չինաստանի ամենահին կանգուն կամրջից:

Հաստատության կարծիքով՝ կամրջի կառուցումը նշանակալի քայլ է տեխնոլոգիական հմտություններն առօրյա կյանքում օգտագործելու մշակույթի ձևավորման հարցում:

Կամուրջը կառուցվել է 176 բետոնե կտորից, որոնք տպվել են երկու ռոբոտ սարքի օգնությամբ: Բոլոր բաղադրիչները տպվել են 450 ժամում:

Категория: Art News | Просмотров: 2545 | Добавил: Moder-003 | Теги: անսովոր կամուրջներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0