21:00 Ամենաանհանդուրժելին… | |
|
Միացյալ Նահանգների «Քենեդի» օդանավակայանի տարածքում լրագրողներից մեկը` «Ի՞նչն է ձեր կարծիքով աշխարհում ամենաանհանդուրժելին» ձևակերպմամբ հարցախույզ էր անցկացնում: Իրենց ուղղված հարցին՝ մասնակիցները տարբեր պատասխաններ էին տալիս: Ոմանց համար ամենաանհանդուրժելին`դա պատերազմն էր, ոմանց դիտարկմամբ` դավաճանությունը, մյուսների ընկալմամբ՝ աղքատությունն ու հիվանդությունները: Այդ պահին օդանավակայանի սրահում էր նաև վանական Սունգ Սանը: Լրագրողը տեսնելով բուդդայական հանդերձանքով վանականին, մոտենալով՝ հարցն ուղղում է նաև նրան: Ինչին ի պատասխան` վանականը հակադարձում է. - Ո՞վ եք Դուք… - Ես…Ես Ջոն Սմիթն եմ: - Չէ, դա ընդամենն անուն է, ես հարցնում եմ` Դուք ո՞վ եք… - Ես հեռուստալրագրող եմ… - Չէ, չեղավ: Դա մասնագիտություն է, իսկ ես Ձեզ հարցնում եմ, թե ո՞վ եք Դո՞ւք … - Ես մարդ եմ, մարդ… ի վերջո… - Չէ, դա էլ այն չէ…Դա կենսաբանական տեսակ է: Ես հարցնում եմ` ո՞վ եք Դուք… Լրագրողն ի վերջո հասկանալով, թե ինչ նկատի ունի վանականը, մնում է կարկամած: Այդ ժամանակ էլ Սունգ Սանը դառնալով նրան նկատում է. - Ահա հենց դա է աշխարհում ամենաանհանդուրժելին՝ չիմանալը, թե ով ես դու իրականում… | |
|
| |
| Всего комментариев: 0 | |