22:45 Ամազոնի անտառներում 10 տոննա քաշով կետի մարմին է հայտնաբերվել | |
|
Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել է սատկած սապատավոր կետի մարմին, ինչը մասնագետներին շփոթության մեջ է գցել: Ինչպես նշում է Daily Mail-ը, 10 տոննա քաշով և 11 մետր երկարությամբ կետը հայտնաբերվել է ջրից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ խիտ բուսականության մեջ: Չի բացառվում, որ ծովում սատկած կաթնասունը ցամաքում է հայտնվել ահեղ ալիքների, մակընթացության և տեղատվության հետևանքով: Մասնագետների խոսքով՝ հայտնաբերված կենդանին 12 ամսական ձագ է:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |