19:00 Ալկոհոլիզմ |
|
Որպես հոգեներգործուն նյութ, ալկոհոլի տևական չարաշահումը կարող է առաջացնել կախվածություն: Սա այն հիվանդագին վիճակն է, երբ դուք ստիպված ընդունում եք ալկոհոլ, որ մեղմացնեք կախվածության տհաճ զգացողություններն ու գանգատները: Ընդ որում, մշտապես ալկոհոլ օգտագործելու ձեր սովորույթը կարող է ալկոհոլիզմի վերափոխվել ձեզ համար աննկատ ձևով: Ալկոհոլիզմի բուժման տարբերակը կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի ծանրության աստիճանի է հասել ձեր կախվածությունն ալկոհոլից: Թույլ աստիճանի կախվածության դեպքում գուցե բավարար լինի ձեր բժշկի խորհուրդներին հետևելը և հոգեթերապևտիկ որոշ սեանսներին մասնակցելը: Ավելի ծանր կախվածության դեպքում բժիշկը կարող է նշանակել հատուկ բուժում` ուղղված ալկոհոլային համախտանիշի հաղթահարմանը և ձեր վարքի բարելավմանը, օրինակ' վարքային բուժում' ուղղված խնդիրների լուծման հմտությունների տիրապետմանը և այլն:
|
| Всего комментариев: 0 | |