21:30 Ալկոհոլային պսիխոզ | |
|
Քրոնիկ ալկոհոլամոլների մոտ աստիճանաբար փոխվում է նաև խումարաթողի համախտանիշի պատկերը։ Խումարաթողի վիճակը կորցնում է իր լարվածությունը, բայց հիվանդի կյանքին սպառնացող վտանգն ավելանում է։ Քրոնիկ ալկոհոլամոլները խումարաթողի վիճակում դառնում են ծանրաշարժ, թորշոմած, անտարբեր կամ ընկճված, հաճախ ինքնասպանություն են գործում։ Երբեմն ալկոհոլամոլության չբուժված դեպքերի ժամանակ առաջանում են քրոնիկ, պսիխոզներ (խանդի զառացանք, զգայախաբություն, ալկոհոլային թուլամտության ծանր ձև), գիտակցության կորուստ, լուծանքներ և այլն։ Ալկոհոլամոլությունն աստիճանաբար հանգեցնում է մտավոր կարողությունների թուլացման (հյուծվածություն, վերացականություն), ստեղծագործական ունակությունների նվազման և, նույնիսկ, թուլամտության, հուզական-կամային խանգարումների (անկայունություն, կոպտություն, հարաբերությունների հասարակացում, անհետևողականություն, անզսպություն, անկարգապահություն, անհամբերություն, ցրվածություն), վարքագծի փոփոխություններ (կապերի, շփումների և զբաղմունքների շրջանակի նեղացում), հետաքրքրությունների, հոգեկան զարգացման, գիտելիքների, որակավորման պահանջների կորուստ, բարոյական համոզմունքների աղավաղում, նախկինում իմաստ ունեցող արժեքների հանդեպ արհամարհական վերաբերմունք, հեղինակությունների և մարդկային անձի հանդեպ հարգանքի կորուստ)։ Քրոնիկ ալկոհոլամոլության բնորոշ են նյարդային համակարգի տարբեր խանգարումներ՝ ամբողջ օրգանիզմի նյարդային կարգավորման, շարժումների և քայլվածքի համակարգման խանգարումներ, նյարդաբորբեր։ Հատկապես վտանգավոր է տեսողական նյարդի բորբոքումը, որի դեպքում թուլանում է տեսողությունը, նեղանում է տեսադաշտը (ընկնում է ծայրամասային տեսողությունը), խանգարվում է գունային տեսողությունը (կարմիր և կանաչ գույների)։ Ալկոհոլի փոխնյութերի (սուռոգատներ) օգտագործման դեպքում հնարավոր է նաև լրիվ կուրություն։ Երկար ժամանակ, նույնիսկ, երբ խմիչքի հանդեպ հակումն առկա է, հիվանդը գործուն կերպով խմելու առիթ է փնտրում, որի համար միշտ գտնվում է հարմար ընկերախումբ, շարունակում են քրոնիկ ալկոհոլամոլությունը դիտել որպես կենցաղային հարբեցողություն, շվայտություն, հարբեցող ընկերների ազդեցություն։ Ալկոհոլամոլը և նրա մտերիմները պատրանքներ են ունենում, թե իրադրության փոփոխության հետ կապված՝ հնարավոր է ընդհատել այն։ Դրդապատճառների առատությունը հարբեցողության համար ունի միայն 1 պատճառ՝ հակում խմիչքի հանդեպ։ Երկար ժամանակ մտերիմները հավատում են ալկոհոլամոլների խոստումներին, որ նա կթողնի խմելը կամ կխմի չափավոր։ Որպես կամքի ուժի ապացույց՝ ալկոհոլամոլը մատնացույց է անում ժամանակի որևէ հատվածի ըևթացքում իր զսպվածությունը։ Սակայն ցուցմունքներն ինքնին խոսում են այն մասին, որ չարաշահումը մշտական է, զսպվածությունը՝ բացառություն։ Հիվանդագին վիճակի սխալ գնահատականի հետ մեկտեղ, մտերիմները թույլ են տալիս մեկ այլ տարածված սխալ, նրանք հույս են ունենում, որ հիվանդներն իրենց կամքով կարող են կարգավորել հարբեցողությունը, կերուխում կազմակերպելով տանը («որպեսզի դրսում չխմի»)՝ թույլատրում են հանգըստյան օրերին օգտագործել մեծ քանակությամբ խմիչք («որպեսզի չխմի աշխատանքի ժամին»)։ Սակայն հիվանդության առանձնահատկությունը՝ ալկոհոլի օգտագործումը հսկելու և գիտակցաբար սահմանափակելու անհնարինությունը, այդ միջոցառումները դարձնում են ապարդյուն։ Նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ ընտանեկան ազդեցության բոլոր միջոցներն սպառված են, մտերիմները խուսափում են բժշկի դիմելուց՝ վախենալով խմողին վարկաբեկելուց, և դրանով իսկ նպաստում են հիվանդության առաջացմանը։ Ընտանիքի անդամներից որևէ մեկի ալկոհոլամոլության դեպքում մերձավորների միակ հնարավոր ճիշտ գործելակերպը հարբեցողությունը դադարեցնելու վճռական պահանջն է, իսկ զսպվածության հենց 1-ին անհաջողության դեպքում՝ բժշկական օգնության համար թմրաբանին դիմելը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |