13:17 Alikhanyan's Studio-ում արցախցիների համար գործում են հատուկ պայմաններ | |
|
Alikhanyan's Studio-ն և Avo's Music School հայ-ամերիկյան դպրոցը հայտարարում են ընդունելություն 13 բաժիններում: Արցախցիների համար գործում են հատուկ պայմաններ: Դպրոց-ստուդիայի ընդունելության և արցախցիներին վերաբերող առաջարկների մասին մեր թղթակիցը զրուցել է հիմնադիր-տնօրեն երաժիշտ Արթուր Ալիխանյանի հետ: -Ողջուն Արթուր: Խնդրում ենք նախքան առաջարկներին անդրադառնալը մի փոքր խոսեք ստուդիայի և հայ- ամերիկյան դպրոցի մասին: -Ողջույն: Alikhanyan's Studio-ն գտնվում է Մաշտոցի 8/12 հասցեում: Մեկ տարվա պատմություն ունի, սակայն հասցրել է սիրելի վայր դառնալ երաժիշտների համար: Alikhanyan's Studio-ն և Avo's Music School հայ-ամերիկյան դպրոցն այս պահին Արցախցիների համար հատուկ պայմաններ են առաջարկում: Առաջարկը հետևյալն է. -1 ընտանիքից 2 հոգու սովորելու դեպքում 30 % զեղչ կտրամադրենք յուրաքանչյուրին: -Լավագույնը սանը 6 ամիս անց քասթինգի միջոցով համապատասխան բաժնի (նվագ, երգ) ձայնագրությունը կստանա անվճար: -Վոկալի բաժնում 6, կիթառի բաժնում 3 անվճար տեղ՝ քասթինգով: -Համերգային ծրագրերի մասնակցություն, պրակտիկա: -Հանդիպում ճանաչված և պրոֆեսիոնալ մասնագետների հետ: -Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր ստուդիան: -Մեր ստուդիան համալիր լուծում է առաջարկում երաժիշտներին: Այստեղ հնարավոր է իրականացնել ամեն բան, ինչըկարող է հետաքրքրել կամ անհրաժեշտ լինել երաժշտին: Փորձասենյակներ, ձայնագրություն, միքս-մասթերինգ և այլն: -Ստուդիան տեխնիկապես ապահովվա՞ծ է, թե՞ երաժիշտներն իրենց գործիքներով են գալիս: -Ստուդիայում ամեն բան կա, մենք հոգացել ենք այդ ամենի մասին, սա նույնպես մեր ստուդիայի առանձնահատկություններից է: Փորձասենյակները և ձայնագրության ստուդիան համալրված են իդեալական ակուստիկայով և պրոֆեսիոնալ տեխնիկայով: Yamaha Stage custom (drums), Nord (keyboard), Roland fantom x6 (keyboard),Yamaha mx 61 (keyboard), Ampeg bass combo, Artec solo guitar combo, Mics - Shure sm 58, Beta 58 KorgKronos 88 key (keyboard), DW Design Series (drums)ևայլն: -Ովքե՞ր կարող են օգտվել ստուդիայից: -Ստուդիայից ժամավճարով կարող են օգտվել սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակի բոլոր երաժիշտները, թե՛ բենդերով, թե՛ անհատապես: _Գնային ինչպիսի՞սանդղակ ունեք: -Գնային առումով ճկուն է: Պարբերաբար զեղչեր են գործում, ինչպես նաև հավատարիմ հաճախորդների համար այլ պայմաններ կան, սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ գները հասանելի են բոլորին: -Որտե՞ղից կարող են հետաքրքրված մարդիկ տեղեկանալ հետագա առաջարկների կամ մանրամասների մասին: Alikhanyan's Studio-ի և Avo's Music School-ի մասին ողջ ինֆորմացիան ներկայացվում է Alikhanyan's Studio ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: Աղբյուրը՝ yerevaklur.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |