14:09
Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է ԱԱԾ գիտությամբ

ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանից Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի մեկնումը արդյո՞ք եղել է Ազգային անվտանգության ծառայության գիտությամբ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատասխանել, որ այո։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է ՀՀ-ից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված։

«Քննչական դեպարտամենտի գործը քննող քննիչի որոշմամբ թույլատրվել է Ալեքսանդր Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։ Այո՛, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա»,-ասել է ԱԱԾ պետը։

Просмотров: 444 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սաշիկ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0