21:00 Ալբեր Կամյու. «Նոբելյան բանախոսություն» | |
|
Պատիվ ունենալով արժանանալ Անկախ Ակադեմիայի պարգևին, ես այնքան երախտապարտ եմ՝ հատկապես գիտակցելով, թե որքան է այդ գնահատականը գերազանցում իմ անձնական արժանիքները: Բոլոր մարդիկ, հատկապես արվեստագետները ձգտում են ճանաչված լինել: Ես` նույնպես: Սակայն ես չէի կարողանա հասկանալ ձեր որոշումը, եթե չհամեմատեի դրա նշանակալիությունը այն բանի հետ, թե ով եմ ես իրականում.։ Այդ ո՞ր գրեթե երիտասարդ մարդը, որը հարուստ է լոկ իր տարակուսանքներով և դեռևս անավարտ գործերով, որը սովոր է ապրել աշխատանքի միայնության մեջ կամ ընկերական միջավայրից մեկուսի, վճիռը լսելիս չէր չզգա խուճապի պես մի բան, որը նրան` միայնակ և սահմանափակ մեկին, պայծառ լույսի կենտրոնում հանկարծակիի է բերում: Եվ ուրիշ ի՞նչ զգացումով նա կարող է ստանալ այդ պարգևն այն պահին, երբ եվրոպացի մի շարք գրողներ, այդ թվում և մեծերը, լռության մատնվեցին անգամ այն ժամանակ, երբ իրենց հայրենի հողը ճանաչեց մշտական դժբախտությունը: Ես զգացի այդ անհանգստությունն ու ներքին դժբախտությունը: Խաղաղություն վերագտնելու համար, ինձ անհրաժեշտ էր փոխադարձ համակերպվել այդ չափազանց ճոխ մրցանակի հետ: Ու քանի որ ես չէի կարող հարաբերվել դրան՝ հիմնվելով միայն իմ վաստակի վրա, ես ոչ մի այլ բան չգտա ինքս ինձ օգնելու համար, բացի նրանից, ինչը ինձ նեցուկ է լինում ամբողջ կյանքիս ընթացքում` նույնիսկ ամենաիրարամերժ պայմաններում. իմ պատկերացումը արվեստի և գրողի դերի մասդին: Թույլ տվեք միայն երախտագիտության ու բարեկամության զգացումից դրդված` հնարավորինս ընկալելի կերպով հայտնել ձեզ, թե որն է այդ պատկերացումը: Անձամբ ես չեմ կարող ապրել առանց իմ արվեստի: Նաև երբեք չեմ գերագնահատել այն: Մյուս կողմից այն ինձ անհրաժեշտ է, որովհետև արվեստը չի կարող անջաըվել ու թույլ է տալիս ինձ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ` բոլորին հավասար: Արվեստն իմ աչքերում մեկուսացած ուրախություն չէ: Այն միջոց է հուզելու բազմաթիվ մարդկանց` նրանց առաջարկելով համընդհանուր տառապանքների և ուրախությունների մի արտոնյալ պատկեր: Այդպիսով, այն պարտավորեցնում է արվեստագետին չմեկուսանալ, այլ ենթարկում է ամենահամեստ ու համընդհանուր ճշմարտությանը: Եվ հաճախ նա, ով ընտրել է արվեստագետի ճակատագիրը` որովհետև զգացել է այդ տարբերությունը, շուտ է հասկանում, որ չի պահպանի ո՛չ իր արվեստը և ո՛չ էլ իր տարբերությունը, քանի դեռ չի խոստովանել իր նմանությունը բոլորի հետ: Արվեստագետն իրեն կեղծում է մեկ ուրիշով` գեղեցկությամբ, որը չի կարող շրջանցել, և հանրության միջև, որից չի կարող ազատվել, կես ճանապարհին. ահա թե ինչու իսկական արվեստագետները ոչինչ չեն անտեսում: Դատելու փոխարեն` հարկադրված են հասկանալ: Եվ եթե նրանք պետք է որևէ կեցվածք ընդունեն այս աշխարհում, ապա, հավանաբար, կարող են միայն անցնել այն հասարակության կողմը, որում, ըստ Նիցշեի մեծ մտքի, կթագավորի ոչ թե դատավորը, այլ` ստեղծագործողը` լինի աշխատավոր, թե մտավորական: Միևնույն ժամանակ գրողի դերը չի սահմանվում բարդ պարտականություններով: Նա ինչ որ իմաստով չի կարող լինել պատմությունը կերտողների տրամադրության տակ. նա այն մարդկանցից է, որոնք կրում են այդ պատմությունը: Հակառակ դեպքում` նա առանձնացած ու զրկված է իր արվեստից: Բռնապետության բոլոր զորքերը` իրենց միլլիոնավոր մարդկանցով հանդերձ, նրան ոտքի չեն հանի, անգամ եթե նա համաձայնի առաջ շարժվել: Սակայն ստորացումներից լքված աշխարհի մյուս ծայրում գտնվող անհայտ բանտարկյալի լռությունը, բավական է ամեն անգամ ամենաքիչը գրողին աքսորից հանելու համար, որպեսզի ազատության արտոնությունների միջավայրում նրան հաջողվի չմոռանալ այդ լռությունն ու փոխանցել այն` ստիպելով հնչել արվեստի միջոցներով: Մեզնից ոչ ոք բավականաչափ մեծ չէ նման կոչման համար: Սակայն իր կյանքի բոլոր պայմաններում` չճանաչված կամ ժամանակավորապես նետված խավար բռնապետության երկաթյա շղթաների մեջ, կամ էլ ազատ, որոշակի ժամանակաշրջանում ինքնաարտահայտվելու համար, կենդանի հանրության մեջ գրողը կարող է վերագտնել տեսակետ, որը նա կընդունի միայն մի պայմանով. եթե առկա են իր կոչման հիմքը կազմող երկու կարևորագույն պարտականությունները` ծառայել ճշմարտությանը և ծառայել ազատությանը: Որովհետև իր կոչումն է միավորել հնարավորինս շատ մարդկանց, և նա չի կարող բավարարվել այնտեղ, ուր իշխում է սուտն ու կախյալ վիճակը, որոնք բազմանացնում են միայնությունը: Անկախ նրանից, թե ինչպիսին են մեր անձնական տկարությունները, մեր մասնագիտական կոչումը միշտ կարմատավորվի դժվար պահպանվող երկու պարտավորություններում` հրաժարվել ստից, և դիմադրել ճնշմանը: Անօգուտ կորցրած ավելի քան 20 տարիների ընթացքում, ինչպես իմ տարիքի բոլոր մարդիկ` ժամանակի ջղաձգություններում, ինձ միայն մեկ բան պահեց` մի գաղտնի զգացում, որ գրող լինելը պատիվ է, քանի որ դա պարտավորեցնում էր և այսօր էլ պարտավորեցնում է գրել` և ոչ միայն: Մասնավորապես ուժերիս ներածին չափով, և լինելով այնպիսին, ինչպիսին, որ ես կայի, ես պարտավոր էի հանդուրժել բոլոր նրանց, ում հետ ապրում ու կիսում էինք միևնույն պատմությունը, դժբախտությունն ու հույսը: Այդ մարդիկ` ծնված Առաջին աշխարհամարտի սկզբին, հիտլերյան ռեժիմի հաստատման հետ, առաջին դատավարությունների ժամանակ 20 տարեկան հեղափոխականներ էին, որոնք այնուհետև Իսպանիայի պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում, Համակենտրոնացման ճամբարներում ընդհարվեցին` ավարտին հասցնելու համար իրենց կրթությունը. տանջանքի ու բանտերի Եվրոպայում, այդ մարդիկ այսօր պարտավոր են ոգեկոչել իրենց որդիներին ու ստեղծագործել ատոմային կործանմամբ սպառնացող աշխարհում: Ոչ ոք, կարծում եմ, չի կարող նրանց խնդրել լինել լավատես: Եվ ես այն կարծիքին եմ, որ մենք պարտավոր ենք հասկանալ նրանց սխալը, չդադարելով մարտնչել նրանց դեմ, ովքեր անհուսության ավելցուկից` անվանարկելու իրավունք էին պահանջում և նետվեցին դարի նիհիլիզմի մեջ: Մնում է, որպեսզի մեզնից շատերը, մեր երկրում և Եվրոպայում, մերժեն այդ նիհիլիզմը և փորձեն վերգտնել օրինականությունը: Վստահորեն կարելի է ասել, որ այդ սերունդը կարող է լրացնել այդ հսկայական պակասը, բայց աշխարհում ամենուր նա արդեն երկակի ձևով է գրազ գալիս ճշմարտության ու ազատության շուրջ, և առիթի դեպքում կարող է մեռնել` ատելություն չտածելով իր սերնդի նկատմամբ: Նա է, որ արժանի է ողջույնի ու քաջալերման, ամենուր, որտեղ էլ գտնվի, բայց հատկապես այնտեղ, որտեղ իրեն զոհաբերում է: Այնուամենայնիվ, Ձեր բացարձակ հավանությամբ վստահված, հենց այս սերնդին է, որ կցանկանայի փոխանցել պատիվը, որը քիչ առաջ հանձնեցիք ինձ: Միևնույն ժամանակ, ուրվագծելով գրողի առաքինի արհեստը, ես պարտավոր էի նրան իր ճիշտ տեղում դնել` չունենալով այլ պահանջներ, քան նրանք, որ նա կիսում է պայքարի իր ընկերների հետ` խոցելի, բայց և համառ, անարդար ու արդարությամբ ոգեշնչված, անելով իր գործն առանց ամոթի և գոռոզության` բոլորի աչքի առաջ, չդադարելով պատռվել ցավի ու գեղեցկության արանքում, և վերջապես` կոչված վեր հանելու իր երկակի գոյության արգասիքները, որոնք նա ջանում է համառորեն ստեղծել պատմության կործանիչ ընթացքին զուգահեռ: Ո՞վ կարող էր այս ամենից հետո սպասել լիովին կայացած որոշումներ ու բարոյական խրատներ: Ճշմարտությունը խորհրդավոր է, անորսալի, միշտ պատրաստ նվաճված լինելու: Ազատությունը վտանգավոր է, նույնքան դժվար հարատևող, որքան և արբեցնող: Մենք պետք է գնանք դեպի այդ երկու նպատակը` դժվարությամբ, սակայն վճռականորեն` որոշակիորեն հաղթահարելով մեր թուլությունները: Ո՞ր ողջամիտ գրողը այսուհետ կհամարձակվի իրեն սիրողական արիություն սովորեցնողի տեղ դնել: Ինչ վերաբերում է ինձ, ապա կարող եմ ասել ավելին, որ ես ինքս այդ որակների գումարը չեմ: Երբեք չկարողացա հրաժարվել լույսից, երջանկությունից և ազատությունից, որի մեջ մեծացել եմ: Սակայն չնայած այս բաղձանքը շատ բան է բացատրում իմ սխալների և բացերի հարցում, այն, անշուշտ, ինձ օգնեց` ավելի լավ հասկանալու իմ գործը. այն ինձ նաև օգնում է սատար կանգնել բոլոր այն լուռ մարդկանց, որոնք դիմանում են փաստացի տրված կյանքին` հիշելով կարճատև ու անվճար երջանկության վերադարձի մասին: Հետևաբար, ներկայանալով այնպիսին, ինչպիսին ես կամ իրականում` իմ սահմաններով, իմ պարտքերով, իմ բարդ հավատով, ինձ այլևս ազատ եմ զգում ձեզ ասելու, որ ես սա եմ. չափի ու մեծահոգության պատիվը, որը դուք հենց նոր ինձ շնորհեցիք` հնարավորություն տվեց ինձ ավելի ազատ արտահայտվել ու ասել, որ կցանկանայի ստանալ այն, որպես հարգանքի տուրք բոլոր նրանց համար, ովքեր, կիսելով միևնույն պայքարը, չստացան որևէ արտոնություն, այլ հակառակը` ճանաչեցին դժբախտությունն ու հալածանքը: Այսպես, ինձ մնում է ևս մեկ անգամ ի խորոց սրտի շնորհակալություն հայտնել և հրապարակավ ձեզ ներկայացնել միևնույն և վաղեմի իմ խոստումը, իմ անձնական երախտագիտությանս վկայությունը, որը յուրաքանչյուր կայացած արվեստագետ ամեն օր տալիս ինքն իրեն լռության մեջ: Աղբյուրը՝ tarntercum.ru | |
|
| |
| Всего комментариев: 0 | |