21:00 Ալբեր Կամյու. «Ժանտախտ» | |
|
Ալբեր Կամյուի «Ժանտախտ» վեպից մեջբերված այս փոքր հատվածը ավելի քան խորհրդանշական է այսօրվա մեր օրերի համար։ «Որևէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձևերից մեկն էլ իմանալն է, թե ինչպես են այնտեղ աշխատում, ինչպես սիրում և ինչպես մեռնում: Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Շատախոսությունն ամեն ինչ չափազանցնում է: Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են: Ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ ոչինչ չի անում: Բացի այդ, եթե նույնիսկ տասնյակ մարդիկ են մահանում, նրանց թվում է, թե աշխարհի վերջն է եկել: Այդ ժամանակվանից մենք վերադառնում էինք բանտարկյալի մեր կարգավիճակին, վերածվում էինք մեր անցյալին, և նույնիսկ մեզանից որևէ մեկը եթե փորձում էր ապրել ապագայի մեջ, հնարավոր արագությամբ հրաժարվում էր դրանից, ի վերջո զգալով այն վերքերը, որ երևակայությունը պատճառում է իրեն վստահող մարդկանց: Դա աքսոր էր սեփական տան մեջ»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |