22:45
Ալ Պաչինոյի ընկերուհին հեռացել է

Մեկ տարի առաջ այս օրը. Աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոյի երիտասարդ ընկերուհին՝ 40-ամյա դերասանուհի Մեյթալ Դոհանը, նրա հետ հարաբերությունները խզել է։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, իր որոշումը նա բացատրել է տարիքային մեծ տարբերությամբ։ Բացի այդ, Դոհանը նշել է, որ Պաչինոն շատ ժլատ է։

«Այդ իսկ պատճառով, չնայած նրա հանդեպ իմ ողջ սիրուն, մեր հարաբերությունները երկար չտևեցին»,- նշել է դերասանուհին։

Նա պատել է, որ Պաչինոն գնում էր իրեն միայն ծաղիկներ՝ զերծ մնալով այլ նվերներից։

Ապրիլին Ալ Պաչինոն կդառնա 80 տարեկան։

Категория: Cinema | Просмотров: 1594 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ալ Պաչինո | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0