13:03
Աջ ղեկով մեքենաները կարող են ներմուծվել մինչև մայիսի 1-ը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն 97 կողմ ձայնով ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքով աջակողմյան ղեկավարում ունեցող այն տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, կարող են Հայաստան ներմուծվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

Ըստ հաշվարկների՝ այսպիսով, հնարավոր կլինի ներմուծել շուրջ 1000 ավտոմեքենա:

Просмотров: 448 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: մեքենաների ներկրում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0