17:10 ԱԳՆ արձագանքը՝ գերատեսչությանն ուղղված քննադատությանը | |
|
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Հայաստանի դիվանագիտական ծառայության հասցեին վերջին շրջանում հնչող քննադատությանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել «Հայկական ժամանակ»-ին: Հայկական ժամանակ. Ազգային ժողովում բուռն քննարկում էր ՀՀ դեսպանների հետ կապված։ Վերջին շրջանում հնչում ենք նաև տարբեր հայտարարություններ Հայաստանի դիվանագիտական ծառայության մասին: Չե՞ք կարծում, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն ուժեղացման կարիք ունի, ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։ Աննա Նաղդալյան. Արձագանքելով վերջին շրջանում Հայաստանի դիվանագիտական ծառայության արհեստավարժությունը կասկածի տակ դնող մի շարք հայտարարություններին, կցանկանայինք ընդգծել, որ Արտգործնախարարությունը փորձելու է հնարավորինս չանդրադառնալ բոլոր մերկապարանոց մեղադրանքներին, քանի որ երբ դրանք զուրկ են որևէ հիմքից ու փաստից, ապա անհասկանալի է, թե ինչին պետք է վերաբերի մեր պատասխանը` նման մեղադրանքների դատարկությանը, թե դրանք արտաբերող անձանց կողմից հետապնդվող իրական նպատակներին: Երկու դեպքում էլ բանավեճի մեջ ներքաշվելը համարում ենք մեր ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |