21:30 Աղջկա հետ ծանոթանալու մի քանի տարբերակներ | |
|
Փրկել նրա կյանքը Հավանաբար յուրաքանչյուր տղա կյանքում գոնե մեկ անգամ երազել է փրկել իր սիրած աղջկա կյանքը: Եվ սա, իհարկե, այն պատճառով, որ դրանից հետո յուրաքանչյուր աղջկա համար իր փրկիչը դառնում է իդեալ: Այդ օրվանից Դուք կլինեք նրա հերոսը, սակայն այստեղ կա մի գլխավոր խնդիր` նրան փրկելու ոչ մի առիթ չի լինում, իսկ անիմաստ տեղը աղմուկ բարձրացնելը` քեզ ոչինչ չի տա : Հավատա՛, այս մեթոդը իսկապես գործում է, պարզապես պետք է խորամանկորեն խոսակցությունը շարունակել այնքան, մինչև նա անունը ասի, դե մնացածն էլ թողնում եմ քո երևակայությանը. մտածի՛ր, թե ինչպես շարունակել: Օրիգինալ նվեր Եթե աղջիկը քեզ շատ է դուր գալիս և գիտես արդեն, թե որտեղ է նա իր ընկերների հետ հաճախ լինում, կարող ես հենց այդտեղ էլ ծանոթանալ նրա հետ` մատուցելով նրան փոքրիկ անակնկալ: Օրինակ նա սիրում է քայլել ինչ -որ այգում, սակայն մի՛ շատապիր արագորեն հասնել այդ այգի, բա ուր մնաց քո նվերը: Գնում ես գունավոր փուչիկներ և մարկեր. ահա արդեն համարյա պատրաստ ես, կարող ես գնալ այգի, նստել այն նստարանի դիմաց, որտեղ նստած է քո սիրելին և հենց տեղում էլ սկսում ես փուչիկների վրա գրել այն ինչ ասելու էիր, ապա մոտենում ես և այդ փուչիկները տալիս նրան: Իհարկե, ես դժվարանում եմ ասել, թե ինչ կանի քո սիրելին, դու նրան ինձնից լավ ես ճանաչում, բայց մի բան հաստատ է. անտարբեր մնալ նա պարզապես չի կարող: Նկարիչ չես, բայց նկարում ես Եթե լավ ես նկարում, կարծում եմ այս տարբերակը հենց քեզ համար է: Վերցնում ես թուղթ ու մատիտ նկարում ինչ-որ հետաքրքիր բան` ավարտելով ներքևում ավելացնում ես «Դուք շատ գեղեցիկ եք, եկե՛ք ծանոթանանք»: Սա նրան հաստատ դուր կգա, համզված եղեք: Ով կդիմանա Այս մեթոդը ճիշտ է կիռարել ուսումական հաստատություններում. դպրոց, համալսարան և այլն: Նստում եք նրա դիմաց կամ հեռվից որսում նրա հայացքը և անթարթ, սևեռուն հայցքով նայում նրան: 99, 9%- ով կարելի է ասել, որ նա նույնպես կսկսի նայել: Ի վերջո նա կզայրանա և նրա աչքերը հաստատ կմատնեն: Նա կցանկանա շրջվել և հենց այդ ժամանակ պետք է ասես. «գեղեցկուհի՛, Ձեր աչքերը խոսում են ինձ հետ, իսկ Դուք ի՞նչ կասեք»....... | |
|
| |
| Всего комментариев: 0 | |