12:00 Ագահ թագավորը | |
|
Անհայտ ծագման առակ Կար- չկար մի թագավոր կար: Ժողովուրդը ու հարևան արքաները նրան համարում էին ագահ: Նա բռնագանձում էր իր ժողովրդից մեծ հարկեր, պատրաստ էր աղքատներից խլել հացի վերջին կտորը: Բայց մի անգամ նա որոշեց, որ պետք է սկսել սովորել բարի գործեր կատարել, որպեսզի հարևան թագավորները սկսեն հարգել իրեն: «Բայց իմ մոտ չկա բարի գործեր կատարելու ցանկություն չկա, -մտածեց նա: Երևի նրանց մոտ, ովքեր դա անում են կա այն,ինչը դեռ չկա ինձ մոտ»: Նա կանչեց իր իմաստուն խորհրդականներին և հարցրեց, թե ով է ամենաշատը բարություն անում մարդկանց. -Ամենաշատը բարություն է պարգևում երջանիկը,- միաձայն պատասխանեցին իմաստունները: Երջանկությունը լցնում է նրան և նա չի կարող իր ունեցածը չկիսել մարդկանց հետ: «Բայց ես երջանիկ եմ, -մտածեց թագավորը, -ինձ ինչ- որ բան չի հերիքում… Ինձ չի հերիքում հարստությունը: Այ, երբ ես կհավաքեմ բավարար հարստություն, կդառնամ երջանիկ և կսկսեմ բարի գործեր կատարել»: Եվ նա բարձրացրեց հարկերը: Սակայն դրանից հետո նա չդարձավ երջանիկ, բայց դարձավ ավելի հարուստ: Պարզվում է, որ բարություն պարգևում է երջանիկը, բայց մարդուն ուրիշի բարին երջանիկ չի կարող դարձնել: Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի Աղբյուրը՝ pritchi.ru | |
|
| |
| Всего комментариев: 0 | |