12:24 ԱԳ նախարարը պետք է լինի երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը․ քաղաքագետ | |
|
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Եթե ուզում ենք մեր ԱԳՆ-ն առավել էֆֆեկտիվ աշխատի, մենք պետք է նրան օժտենք հետևյալ ֆունկցիաներով։ 1. Մեր ԱԳՆ-ն Հայաստանի արտաքին քաղաքականության կուրատորը պետք է լինի։ Ոչ միայն դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության։ Նրա ընդհանուր կուրացիայի տակ պետք է լինեն նաև պառլամենտական, եկեղեցական, ռազմական դիվանագիտությունը և այլն։ Սա պարտադիր նախապայման է: 2. Առանց ԱԳՆ-ի հետ համաձայնեցված տեքստի, որևէ պատգամավոր չպետք է որևէ ելույթ ունենա միջագային հարթակներում, որևէ վարչության պետք չպետք է Բրյուսելում կամ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հարց քննարկի՝ առանց ԱԳՆ ընդհանուր ուղենիշների։ 3. ԱԳՆ-ն պետք է «աշխատացնի» նաև վարչապետին։ Մշտապես պետք է ասի՝ այս մարդու հետ խոսի, նրա հետ մի խոսի, սա ասա, սա՝ մի ասա։ Ամեն վարչապետ չէ, որ կարող է արտաքին քաղաքականությունից գլուխ հանել և դա փաստ է։ Դրա համար էլ պետք է նրան մշտապես ուղղորդել, նրա արտաքին քաղաքական աշխատանքը համակարգել։ 4. ԱԳ նախարարը պետք է լինի երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Հեղինակություն, ցանկալի է ոչ կադրային դիվանագետ՝ քաղաքական ծանրքաշային: 5. ԱԳՆ-ն յուրաքանչյուր գերատեսչությունում պետք է ներկայացուցիչ ունենա՝ համակարգելու արտաքին կապերի բլոկը: 6. Դեսպաններ պետք է նշանակվեն լավագույնները՝ անկախ դիվանագետ լինելու հանգամանքից: 7. Դիվանագետների հետ՝ մինչ գործուղման մեկնելը, պարտադիր պետք է աշխատեն ընդունող երկրի վերաբերյալ մասնագետներն ու ԱԱԾ-ն: 8. Ոչ ոք այդքան ընդհանրություն չունի, որքան ԱԱԾ-ն և ԱԳՆ-ն: Նրանց ինտեգրված համագործակցությունը այլընտրանք չունի: Այս ցուցակն իրականում մեծ և շարունակական է»,- գրել է Սարգսյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |