15:24
Ադրբեջանը զորավարժություններում փորձարկել է «Պոլոնեզ» համակարգեր (տեսանյութ)

Trend.az-ը՝ ներկայացնելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեսանյութը, հայտնում է, որ մարտի 11-ին մեկնարկած լայնածավալ զորավարժություններում Ադրբեջանի զինված ուժերը փորձարկել են բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «հրթիռային ստորաբաժանումները տագնապի ազդանշանով բերվել են մարտական դիրքի՝ լքելով մշտական տեղակայման վայրը: Մեկնարկային դիրքեր զբաղեցրած ստորաբաժանումներն, առավելագույնը ռազմականին մոտեցված պայմաններում, իրականացրել են պայմանական թշնամու թիրախներին հրթիռներով հարվածելու առաջադրանքներ»։
Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի մոտակայքում Ադրբեջանի նախաձեռնած զորավարժություններին մասնակցում է մինչև 10 000 զինծառայող, 5000 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 20 միավոր բանակային և մարտական ավիացիա:


 

Просмотров: 489 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Պոլոնեզ» համակարգեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0